երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գավառի ԲԿ-ում  հատուկ  ուշադրություն է դարձվում  սոցիալապես  անապահով խավի բժշկական  օգնության  և սպասարկման  ապահովման  վրա

Գավառի ԲԿ-ում հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով խավի բժշկական օգնության և սպասարկման ապահովման վրա

Հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ տարիներ  առաջ  ազգաբնակչության մեծ մասը  գերադասում  էր  բուժօգնություն  ստանալ  մայրաքաղաքի  բուժկենտրոններում, քանզի  համայնքային  բուժհիմնարկները  գտնվում էին, մեղմ ասած,  անմխիթար վիճակում, կառավարությունը  ձեռնամուխ  եղավ  մարզային  ԲԿ - երի և ամբուլատորիաների վերազինման - վերանորոգման  գործընթացին։ Կատարված  աշխատանքների  արդյունքները լավագույնս  երևում  են  Գեղարքունիքի  մարզկենտրոն Գավառ  քաղաքի «Գավառի  ԲԿ» այցելելիս։

Ինչպես  InfoPort.am-ի  հետ  զրույցում  նշում  է  «Գավառի ԲԿ»-ի տնօրեն  Գարիկ Սողոմոնյանը, վերջին  տարիներին  կատարած  ինտենսիվ  աշխատանքի շնորհիվ  ԲԿ-ն համալրվել  է  բոլոր  անհրաժեշտ  նեղ մասնագետներով և ժամանակակից բուժսարքավորումներով, որն  էլ  նոր  որակ  է  հաղորդել  բժշկական  կենտրոնի գործունեությանը։   

Ըստ  Սողոմոնյանի՝ ԲԿ-ում մեծ թափով իրականացվում  են  իրենց տեսակով եզակի վիրահատություններ, որոնց մեծ մասը լապորոսկոպիկ եղանակով։ Վերանորագվել և արդիականացվել է էնդոսկոպիայի կաբինետը։ Հիմնովին վերանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է հագեցվել ակնաբանական բաժանմունքը, որտեղ տարածաշրջանի ազգաբնակչությունը ստանում է վիրահատական և ամբուլատոր բուժօգնություն։

Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով խավի բժշկական օգնության և  սպասարկման  ապահովման վրա։ Երևանից ժամանած, ինչպես  նաև տեղի բժիշկ մասնագետների կողմից պարբերաբար բաց դռների օրեր են հայտարարվում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, վիրավորում ստացած զինծառայողների և նրանց  ընտանիքի անդամների համար  ինչպես նաև  տարածաշրջանի  ազգաբնակչության  համար։ Ամբուլատոր պացիենտների հոսքը բազմակի անգամ ավելացել է։ Նախորդ տարիների համեմատ ավելացել է նաև վճարովի ծառայությունների ծավալը, ԲԿ-ն ձեռք է բերել վստահություն ազգաբնակչության շրջանում, ինչի  արդյունքում արժանացել է բազում մրցանակների և շնորհակալագրերի։

«Հարկ  եմ  համարում  նշել  նաև, որ պետության կողմից տրամադրվող պետպատվերի գումարը  2021-2022թթ –ին համեմատած նախորդ տարիների  կրկնակի  ավելացել է, ինչը հնարավորություն է ստեղծել  սպասարկել ավելի մեծ թվով պացիենտների։ Պետպատվերի շրջանակներում  իրականացվում  են  նաև դժվարամատչելի  հետազոտություններ, էխոսրտագրություն, դուպլեքս  հետազոտություն, էնդոսկոպիկ  հետազոտություններ, կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա, ԷԷԳ,  որոնք նախկինում  կատարվում էր միայն վճարովի հիմունքներով»,- պարզաբանում է Սողոմոնյանը։ 

Նա նաև նշում է, որ ԲԿ – ի մի շարք բժիշկներ վերջին տարիներին վերապատրաստում են անցել  Ռուսաստանի Դաշնության բարձրակարգ կլինիկաներում։ Պարբերաբար արտեկրից  /Իսպանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից/ բուժկենտրոն են այցելում առաջատար բժիշկ   մասնագետներ, որոնք փորձի փոխանակում են իրականացնում տեղի բժիշկների հետ։

Սողոմոնյանը նշում է, որ ամբուլատոր ծառայության միացման արդյունքում պացիենտների հոսքը դեպի ԲԿ ավելի է մեծացել և ավելի արդյունավետ է դարձել հիվանդների վերահսկումը  հիվանդանոցային  և արտահիվանդանոցային պայմաններում, ավելի դյուրին է դարձել նեղ  մասնագետների ներգրավումը արտահիվանդանոցային օղակում,  ինչպես նաև բժիշկ-պացիենտ  հետադարձ կապը։

Սողոմոնյանը ընդգծում է նաև, որ վերջին տարիներին ԲԿ-ն զգալի աջակցություն է ստացել ՀՀ կառավարության, մասնավորապես Գեղարքունիքի մարզպետարանից՝ համալրվելով նոր գույքով,  տեխնիկայով։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվում  է անվճար  դեղորայք առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև մարդասիրական  սկզբունքով դեղորայք այլ խոցելի շերտերի համար։

Нет описания.

«Պետք է նշեմ, որ ՀՀ կառավարության կողմից 2018-2021 թվականներին տրամադրվել է 5  շտապ  օգնության  մեքենա, 2020 թվականին կատարվել է շենքի մասնակի վերանորոգում։ Գեղարքունիքի մարզպետի անմիջական հանձնարարությամբ 2022 թվականին տրամադրվել է ուլտրաձայնային սարքավորում, էլեկտրոկոագուլյացիոն սարք, հեմոդիալիզի սարքավորում, օտոսկոպ, 2օֆթալմոսկոպ և այլ սարքավորումներ»։

Գավառի բժշակական կենտրոնը սպասարկում է Գավառ քաղաքը և հարակից 11 համայնքները՝  թվով  շուրջ 62377 բնակչության։

Բժշկական կենտրոնի մահճակալային ֆոնդն 85 է։ Այն ունի ևս 15 մահճակալով ընդլայնվելու հնարավորություն։ ԲԿ-ում գործում են մանկաբարձագինեկոլոգիական, վիրաբուժական, վերակենդանացման, մանկական, ինֆեկցիոն, թերապևտիկ, հեմոդիալիզի, ակնաբանական, բաժանմունքներ, կանանց կոնսուլտացիա, շտապ  օգնության, ախտաբանաանատոմիական, պալիատիվ, լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ։ ԲԿ-ին կից գործում է պոլիկլինիկան։

2022 թվականին մեծ ուշադրություն է դարձվել մանկական ծառայությունների վրա, ինչի արդյունքում բացվել են մանկական ակնաբանական, մանկական վիրաբուժական, մանկական  քիթ –կոկորդ-ականջաբանական, մանկական ներզատաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական անեսթեզիոլոգիական ծառայություններ։ Գավառի ԲԿ֊ի եկամտային աճը 2019թվականին կազմել է 8%, 2020֊ին - 2%, 2021-ին ֊ 21%, 2022-ին ֊ 38%։

Нет описания.

  • Կիսվել: