չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Գավառ-Սևան ճանապարհին «Chrysler»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել

Գավառ-Սևան ճանապարհին «Chrysler»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18։42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․Գ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: