հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գավառ քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Գավառ քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 31-ին` ժամը 15։32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:54-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և ջերմահարվել՝ մոտ 205 քմ հատվածը:

  • Կիսվել: