շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ. Գևորգ Պետրոսյան

Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ. Գևորգ Պետրոսյան

««Ոչ»- ի շտաբ չձևավորելը չի նշանակում, որ մենք «այո» ենք ասում»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա հերքեց լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ն իշխանությունների հետ համաձայնության է եկել հանրաքվեի մասով, իսկ հարցը քննարկելու նպատակով ԲՀԿ առաջնորդը հանդիպել է Փաշինյանի հետ: Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն այդ հարցին պատախանել է՝ հերքելով իր ու Փաշինյանի հանդիպումը:

«Սրանից ավելի ի՞նչ պետք է անի, հո Ծառուկյանը հետը վիդեոկամերա չպիտի ման տա, ասի՝ «տեսեք , էս ժամին ստեղ եմ եղել, էն պահին՝ ընդեղ»», - նշեց նա։ 

Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանն իրեն ասի՝ «Գևորգ ջան, ցավդ տանեմ, պիտի «այո» քվեարկես, չե՞ք քվեարկելու», պատգամավորը պատասխանեց. «Մեր հարաբերություններն այդպիսին չեն, որ Գագիկ Ծառուկյանը այդ եղանակով պիտի իր կուսակից ընկերներին ասի՝ ցավդ տանեմ և այլն։ Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ, որովհետև մենք ընկերներ ենք, ինքը իմ ավագ եղբայրն է: Բայց նման հարցերում, որ կանգնի ասի՝ Գևորգ ջան, խնդրում եմ, սենց քվեարկի։ Իր ասածն ինձ համար շատ հարցերում, այո, անբեկանելի, անքննարկելի է, բայց քաղաքական հարցերում դուք էլ լուրջ չեք ընդունի, երբ որևէ կուսակցության ղեկավար իր դիրքորոշումն անցկացնելու համար կանչի կուսակցականներին հատ-հատ ու ասի՝ ցավդ տանեմ...Սա քաղաքական մոտեցում չէ: Մեր փոխհարաբերություններն այդ հիմքի վրա չեն»:

Իսկ կարո՞ղ է այս հարցում անհամաձայնությունը հիմք լինի, որ ինքը մանդատը վայր դնի, քանի որ նախկինում նման փորձ եղել է, հարցին էլ պատգմավորն այսպես արձագանքեց. «Մի անգամ է եղել մանդատը վայր դնելու փորձ: Դա եղել է 3 տարի առաջ, անցել, գնացել է: Եթե իմ կուսակցության ղեկավարը գտնի, որ ես այլևս կուսակցությանը պետք չեմ, ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց դրա նախադրյալները հիմա չկան»:

  • Կիսվել: