կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել

Գագիկ Ծառուկյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ։

«Սիրելի՛ կանայք, թանկագի՛ն մայրեր և քույրեր,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:  

Գաղտնիք չէ, որ դարեր շարունակ հայ կինը համարվել է օջախը շենացնողն ու վառ պահողը: Այսօր էլ ձեր շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ձեր անկոտրում կամքի շնորհիվ է, որ մենք ունենք այսպիսի հայրենանվեր սերունդ:

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում հերոսածին մեր մայրերին, ովքեր ամենաթանկը՝ իրենց զավակին են նվիրել Հայրենիքին: 

Ջերմորեն շնորհավորում եմ մեր զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են Հայոց բանակում: Թո՛ղ ձեր որդիների գարունները հարատև խաղաղ լինեն:

Սիրելի՛ կանայք,
Ձեր քնքշությունն ու բարությունն այս աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում: Շնորհակալ ենք ձեր անվերապահ նվիրումի համար:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- ասվում է Ծառուկյանի ուղերձում։

  • Կիսվել: