ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Բեյրութում պայթյունից տուժած հայերին

Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Բեյրութում պայթյունից տուժած հայերին

Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այդ մաիսն ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«ԲՀԿ նախագահը Վեհափառի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ մեր հայրենակիցների մահվան կապակցությամբ: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ է ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար:

ԲՀԿ նախագահը Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր անվերապահ զորակցությունը՝ հավելելով, որ այսօր ևեթ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Եվս մեկ անգամ հայտնելով իր անվերապահ աջակցությունը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար»,- գրել է նա:

 

  • Կիսվել: