Գագիկ Ծառուկյանի աջակիցների բողոքի ակցիան կառավարության մոտ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը կալանավորված է մի շարք մեղադրանքներով. նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ խոշոր գործարարը կազմակերպել է իրանցի գործարարների ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին, ինչի վերաբերյալ կան հաստատող մուրհակներ։ Ծառուկյանի պաշտպանական կողմը պնդում է նաև, որ Իրանում նույն անձինք դատապարտվել են այս նույն գործով և պարտավոր են խոշոր գումար վճարել Ծառուկյանին։



