ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Freedom House-ին անհանգստացնում են բռնությունները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում՝ բողոքի ակցիաների ժամանակ

Freedom House-ին անհանգստացնում են բռնությունները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում՝ բողոքի ակցիաների ժամանակ

Կոչ ենք անում ժողովրդին՝ խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։ Այս մասին ասված է Freedom House-ի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Freedom House-ին անհանգստացնում են բռնությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ՝ բողոքի ակցիաների ժամանակ:

՛՛Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, ինչն անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: