հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն

Ապրիլի 18-ին Անտոնի քաղաքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։
 
Միջոցառումը տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։
 
Արարողությանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան և փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն։
 
Արարողությանը մասնակցել են նաև այլ քաղաքապետեր, սենատորներ, պատգաավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։
 
Այնուհետև արարողության մասնակիցները և ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։
 

  • Կիսվել: