շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
FLYONE ARMENIA ընկերությունը համալրում է ինքնաթիռների նավատորմը

FLYONE ARMENIA ընկերությունը համալրում է ինքնաթիռների նավատորմը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը ազգային բյուջետային ավիաընկերությունն ու Mongolian Airways ավիաընկերությունների միջև ստորագրված պայմանագրի արդյունքում հայկական ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերի թիվն ավելացավ ևս մեկով։

Ընկերությունների միջև պայմանագրի ստորագրումը հնարավորություն կտա 2023թ․ ամառային թռիչքային շրջանում FLYONE ARMENIA-ի չվերթերն իրականացնել վեց Էյրբաս օդանավերով։

180 ուղևորի համար նախատեսված ժամամանակակից Airbus A320-ը կիրականացնի չվերթեր FLYONE ARMENIA ընկերության լայն թիռչքային աշխարհագրության հիմնական ուղղություններով։

«FLYONE ARMENIA ընկերությունը հավատարիմ է մնում մատչելի, անվտանգ ու հարմարավետ չվերթեր իրականացնելու իր հանձնառությանը։ 2023թ․ ամառային թռիքային շրջանում ավիաընկերությունը մի շարք նոր ուղղությունների մեկնարկ է տալու, ինչն էլ զարգացման հրամայական է դարձնում օդանավերի պարբերական համալրումը»,- նշեց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«FLYONE ARMENIA»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ 2022թ․ արդյունքներով ընկերությունը դարձել է դեպի Հայաստան և Հայաստանից ուղևորափոխադրումների առաջատարը։

«FLYONE ARMENIA»-ն առաջարկում է մատչելի թռիչքներ շուրջ երկու տասնյակ ուղղություններով։

  • Կիսվել: