ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Flyone Armenia -ն մարտի 14-ից Երևան-Մոսկվա-Երևան չվերթ կիրականացնի՝ շաբաթական 5 անգամ

Flyone Armenia -ն մարտի 14-ից Երևան-Մոսկվա-Երևան չվերթ կիրականացնի՝ շաբաթական 5 անգամ

Հայկական «Flyone Armenia» ավիաընկերությունը մարտի 14-ից պատրաստվում է դեպի Մոսկվա կանոնավոր շաբաթական չվերթերը երկուսից հասցնել հինգի։ Այս մասին ուրբաթ ТАСС-ի թղթակցին հայտնել է ընկերության խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։

«Մարտի 14-ից մեր ավիաընկերությունը պատրաստվում է դեպի Մոսկվա շաբաթական կանոնավոր չվերթերը հասցնել 2-ից՝ 5-ի: Մենք նախատեսում ենք նաև ամառային սեզոնի ընթացքում նոր ուղղություններ բացել դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ՝ Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Նովոսիբիրսկ»,- նշել է նա։

Անանյանի խոսքով, «Flyone Armenia»-ն ունի բոլոր հնարավորությունները՝ մեծացնելու Ռուսաստանի Դաշնությունից ուղևորափոխադրումների ցանցը, ինչը կնպաստի տոմսերի գների իջեցմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների շարժունակության վերականգնմանը. «Ինչ վերաբերում է գործող պատժամիջոցներին, ապա մեր ինքնաթիռները դրանց տակ չեն ընկնում»,- հավելել է նա։

  • Կիսվել: