երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Flyone Armenia-ի Փարիզ-Երևան ինքնաթիռը Քիշնևից ժամանել է Երևան

Flyone Armenia-ի Փարիզ-Երևան ինքնաթիռը Քիշնևից ժամանել է Երևան

Flyone Armenia ավիաընկերության Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնևում։  

«Զվարթոց» օդանավակայանը հաղորդում է՝ Flyone Armenia-ի Փարիզ-Երևան չվերթը Քիշնևից ժամանել է Երևան և գիշերը 3:14-ին վայրէջք կատարել «Զվարթնոցում»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի կողմից Flyone Armenia-ի համար օդային տարածքը փակվել էր։ Ընկերությունից նշել էին, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման:

 

  • Կիսվել: