չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթները

Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:

2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

 Չվացուցակ դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 11-ից : 

«Ուրախ ենք ազդարարել, որ Fly Arna-ն կանոնավոր «օդային կամուրջ» է հաստատել Հայաստանի եւ Իրանի մայրաքաղաքների միջեւ:

Վստահ ենք, որ Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը էական ներդրում է ունենալու մեր երկրների միջեւ գործարար կապերի խորացման եւ զբոսաշրջության զարգացման համար: Ազգային ավիաուղիների այս նոր երթուղին կարեւոր նշանակություն կունենա նաեւ հայրենիքի հետ Իրանի հայ համայնքի կապն ամրապնդելու գործում», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Fly Arna-ն ներկայում չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ եւ Ռուսաստան: Երեւան-Թեհրան չվերթի գործարկումը ընդլայնում է Fly Arna-ի թռիչքային ցանցը՝ տարածաշրջանում ճանապարհորդելու ավելի շատ տարբերակներ առաջարկելով:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: