երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Fly Arna-ն դադարեցրել է  թռիչքները՝ պայմանավորված ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով

Fly Arna-ն դադարեցրել է  թռիչքները՝ պայմանավորված ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով

Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է  թռիչքները՝ պայմանավորված ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով: Այս մասին հաղորդագրություն է զետեղված ավիաընկերության պաշտոնական կայքում:

«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները  հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին  իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-ասվում է տեքստում:

Ավիաընկերությունն առաջակում է հետևել իրենց պաշտոնական էջերին  թարմացումների համար:

  • Կիսվել: