հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան

«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան

«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, և այդ հարցը քննարկվում է։ Կարծում եմ` լուծումներ կտրվեն։ Մենք աշխատում ենք ընկերության հետ»,– ասաց Քերոբյանը։

Հարցին, թե ինչ լուծումների մասին է խոսքը, նախարարը պատասխանեց` այս պահին չի ցանկանում խոսել այդ մասին։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ընկերությունը շուտով Հայաստանից չվերթեր չի իրականացի, այս մասին որոշումը կայացվելու է դեկտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք` ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող:

  • Կիսվել: