ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ֆիզգորոդոկում» 20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը հայտարարել է նաև ջրադուլ

«Ֆիզգորոդոկում» 20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը հայտարարել է նաև ջրադուլ

20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը այսօրվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ: Այս մասին հայտնում է «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը:

«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»,- հայտարարել է նա:

«Այս մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»,- նշված է ֆեյսբուքյան էջում։

  • Կիսվել: