չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Մարությա՛ն, սիրուն չի, իջի՛»․ «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց (ուղիղ)

«Մարությա՛ն, սիրուն չի, իջի՛»․ «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց (ուղիղ)

«Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Նրանք բողոքւոմ են Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի շենքի կառուցման դեմ։

«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել, կասեցվել են աշխատանքները բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի։ Բացի դրանից՝ քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը»,- ասաց բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, և կային բերման ենթարկվածներ։

  • Կիսվել: