Զախարովան հայտնել է՝ ո՛ր դեպքում Մոսկվան կարող է թիրախավորել բրիտանական օբյեկտները
Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանի տարածքին, Մոսկվան իրավունք կունենա հարվածելու Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս գտնվող բրիտանական օբյեկտներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե այդ սցենարն իրականացվի, ապա Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ, այսինքն՝ որպես թիրախ օգտագործել բրիտանական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ռազմական օբյեկտներ, սպառազինություններ և այլն»:
Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Լոնդոնը լեգիտիմ է համարում Կիևի կողմից բրիտանական սպառազինության օգտագործումը՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: