կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆինանսների նախարարը և Չեխիայի դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Ֆինանսների նախարարը և Չեխիայի դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:
 
Ողջունելով դեսպանին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:
 
Չեխիայի դեսպանը ևս շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
 
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության առկա իրավիճակն ու երկուստեք ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: