շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում «Բաց դռների օր» է կազմակերպվել

Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում «Բաց դռների օր» է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 11-ին, «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»  հիմնադրամը դիմորդների ու ծնողների համար կազմակերպել է հերթական «Բաց դռների օր» խորագրով միջոցառումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում  հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու մինչև 44-օրյա պատերազմը Շուշիում գործած, իսկ այժմ Ստեփանակերտում հաստատված  արհեստագործական ուսումնարանի նոր շենքի պայմաններին, մասնագիտություններին, առաջարկվող կրթական ծրագրերի առանձնահատկություններին ու առավելություններին, ինչպես նաև իրականացված մասնագիտական աշխատանքներին:  Ծրագրի շրջանակներում ներկաները  շրջայցով ծանոթացել են արհեստագործական ուսումնարանի վարչական և ուսումնաարտադրական մասերին, ինչպես նաև որդեգրած  սկզբունքներին և գաղափարին:
 
Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի տնօրեն Նարինե Իշխանյանի խոսքով՝ ուսումնարանն ունի 110 աշկերտ:
 
«ՈՒսումնարանի ընդունելության ցուցանիշները պատերազմից հետո նվազել են, բայց վերջին  երկու տարիների ընթացքում աշկերտների թիվը չի փոխվել՝ 45 աշկերտ ավարտել են, նույնքան էլ՝ ընդունվել: Մասնագիտական աշխատանքներն իրականացվում  են տեղում: Շենքի վերանորոգման համար անելիքներ շատ կան: Հատկանշական է, որ ուսումնարանի վարչական մասի ջեռուցման համակարգերի մոնտաժման, տեղադրման, ինչպես նաև սանտեխնիկական աշխատանքները լրիվությամբ իրականացվել են համապատասխան մասնագիտություններով սովորողների կողմից,  վերանորոգումը մասամբ կատարել են «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում», իսկ որոշ լսարանների և գրասենյակների կահավորումը՝  «Փայտամշակում» և «Մետաղամշակում» մասնագիտությունների աշկերտները»,- ասել է Ն. Իշխանյանը:
 
Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում ընդունելությունը  կսկսվի  հուլիսի 1-ից:
 
 

  • Կիսվել: