հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
«Եվրոպայի ուրախություն». միջազգային հավաքը Բելգրադում համախմբելու է Եվրոպայի երեխաներին. ԿԳՄՍՆ

«Եվրոպայի ուրախություն». միջազգային հավաքը Բելգրադում համախմբելու է Եվրոպայի երեխաներին. ԿԳՄՍՆ

2023 թվականի հոկտեմբերի 1-6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունենալու «Եվրոպայի ուրախություն» խորագրով Եվրոպայի երեխաների միջազգային 54-րդ հավաքը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել ազգային ու միջազգային մրցույթներում, փառատոններում լավագույն արդյունքներ ունեցող արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները, ստուդիաները, ակումբները:

Հավելենք, որ դիմումները պետք է ներկայացնել մինչև 2023 թ. մայիսի 1-ը։ Փառատոնի խորհուրդը վերջնական ընտրությունը կատարելու և արդյունքների մասին դիմորդներին տեղեկացնելու է մինչև 2023 թվականի մայիսի 15-ը։

Կից ներկայացվում է մանրամասն տեղեկություն միջոցառման և դիմումի ընթացակարգի մասին, ինչպես նաև դիմումի ձևը՝ անգլերենով:

  • Կիսվել: