երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Եվրոպան պետք է բացի աչքերը եւ դուրս գա լռությունից». Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Եռաբլուրում

«Եվրոպան պետք է բացի աչքերը եւ դուրս գա լռությունից». Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Եռաբլուրում

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին (Հանրապետականներ կուսակցություն) այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն եւ լուսանկարներ հրապարակել:

«Եռաբլուր զինվորական գերեզմանատուն: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ զինվոր է ամփոփված, որ զոհվել է անցյալ տարի՝ Հայաստանը պաշտպանելով ագրեսիայից: Նրանց մեծ մասը հազիվ 20 տարեկան էր: Ամբողջ Եվրոպան պետք է բացի աչքերը եւ վերջապես դուրս գա լռությունից»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչն իր սոցցանցի էջում:

Ավարտին նա մեջբերել է Լուի Արագոնի «Կարմիր պաստառ» բանաստեղծությունից քառյակ, որը գրվել է 1954 թվականին Փարիզի ХХ շրջանի փողոցի անվանման մեջ Մանուշյանի խմբի հիշատակի հավերժացման առիթով: Բանաստեղծությունը գրվել է Մելինե Մանուշյանի՝ մահապատժի ենթարկված իր ամուսնու մասին գրքի տպավորության տակ:

 

Մնաք բարով թախիծ ու խինդ,

Մնաք բարով վարդեր,

Մնաս բարով կյանք, մնաք բարով լույս ու քամի:

Ամուսնացիր եւ երջանիկ եղիր, իմ մասին էլ հաճախ մտածիր.

Դու, որ շարունակելու ես ապրել հիասքանչ աշխարհում,

 

Երեւանում – հետո, երբ ամեն ինչ ավարտվի:

  • Կիսվել: