ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Եվրատեսիլ»-ի մասնակիցները ստիպված են հաջորդ տարի ելույթ ունենալ նոր երգերով

«Եվրատեսիլ»-ի մասնակիցները ստիպված են հաջորդ տարի ելույթ ունենալ նոր երգերով

«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ հաջորդ տարի մասնակիցները չեն կարող հանդես գալ արդեն ներկայացված երգերով և պետք է ընտրեն նոր կատարումներ: Այս մասին են մրցույթի մամուլի ծառայությանը:

«Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները, այս տարի ներկայացված երգը չի կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին: Որոշում է կայացվել, որ մասնակիցները պետք է ներկայանան նոր երգերով»,- գրված է հայտարարությունում:
 
Կազմակերպիչներն ընդգծել են, որ յուրաքանչյուր երկիր ինքը որոշում կկայացնի իր մասնակցի ընտրության հարցում:
 
«Յուրաքանչյուր հեռարձակող երկիր ինքը կարող է որոշել, ուղարկել նույն մասնակցի՞ն, թե նոր մասնակից ընտրել»,- հավելել են նրանք:
 
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Ռոտերդամում նախատեսված «Եվրատեսիլ-2020»-ը չեղարկվել էր: Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը:

  • Կիսվել: