երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Եվրատեսիլ-2022»․ Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին

«Եվրատեսիլ-2022»․ Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո:  

Այս մասին հայտնում է Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջը: 

Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան: Քվեարկելու համար մրցույթի օրը «Եվրատեսիլին» հետևեք ձեր բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ: 

  • Կիսվել: