հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե մենք արբանյակ ունենայինք՝ կարող էինք ամենժամյա ռեժիմով հետևել թշնամու զորքերի տեղաշարժին, իսկ Ադրբեջանը երեք արբանյակ ունի և օգտագործում է նաև ռազմական նպատակներով. Արեգ Միքայելյան

Եթե մենք արբանյակ ունենայինք՝ կարող էինք ամենժամյա ռեժիմով հետևել թշնամու զորքերի տեղաշարժին, իսկ Ադրբեջանը երեք արբանյակ ունի և օգտագործում է նաև ռազմական նպատակներով. Արեգ Միքայելյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ՝ մայիսի 25-ին Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Վարչապետը նաև շեշտեց, որ դա կարևորագույն նշանակություն ունի երկրի համար, այդ թվում նաև սահմանների պահպանության առոով։ Փաշինյանի գնահատմամբ՝ սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։  

Ցանկացած երկիր, եթե ունենա իր սեփական արբանյակը, ապա կարող է չգնել տվյալները՝ սկսած ռազմական նշանակության տվյալներից մինչև քարտեզագրության, օթերևութաբանական, գիտական, տնտեսական տվյալներ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ անդրադառնալով Երկիր մոլորակի ուղեծրում արբանյակ ունենալու կարևորությանը: Նա ասում է, ավելի լավ է սեփական արբանյակ ունենալ, քան անընդհատ գումարներ ծախսել.

Պատերազմի ժամանակ շատ է խոսվել արբանյակ ունենալու մասին, ասում է Միքայելյանը։ Ըստ նրա՝ եթե մենք արբանյակ ունենայինք մենք կարող էինք ամենժամյա ռեժիմով հետևել թշնամու զորքերի տեղաշարժին, զրահատեխնիկային, որը շատ կարևորություն ուներ պատերազմի ժամանակ։ Ադրբեջանը երեք արբանյակ ունի և, բնականաբար, օգտագործում է նաև ռազմական նպատակներով:

Արեգ Միքայելյանի տեղեկացմամբ, որպես կանոն փոքր երկրները չունեն արբանյակ: Ընդհանրապես, աշխարհում արդեն մի քանի տասնյակ պետություն ունի արբանյակ, բայց մեծ մասին չի կարելի տիեզերական պետություն անվանել, որովհետև արբանյակներ ունենալը ծախսի մի մասն է, իսկ արձակելու հնարավորություն շատերը չունեն, նշում է նա։

«Օրինակ, շատերն օգտագործում են ավելի հարուստ երկրների տիեզերական կայանները և այնտեղից են արձակում իրենց արբանյակները: Եվ, Հայաստանն էլ կարող է այդպես անել առայժմ, խնդիր չի, բայց ունենա արբանյակ, որը լրիվ իրեն պատկանի, այսինքն, բոլոր տվյալներին ոչ մի ուրիշ երկիր,  ուրիշ կազմակերպություն հասանելիություն չունենա՝ դրանք մենք կարողանանք կառավարել, մենք կարողանանք  տվյալներն ստանալ ու օգտագործել»,- ասում է  Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Տարիներ շարունակ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործողների հանձնաժողովին՝ COPUOS-ի: Աշխարհի գրեթե բոլոր պետությունները միացել են դրան և դա առաջին քայլն է դեպի տիեզերական գործունեություն, ընդգծեց Միքայելյանը։ Հիշեցրեց նաև,  որ մի քանի տարի  առաջ Հայաստանում մշակվել է «Տիեզերական գործունեության օրենքը»՝ ԱԺ-ն էլ է ընդունել և հիմա ընթացքի մեջ է հայեցակարգը և աստիճանաբար զագացվում է:

  • Կիսվել: