հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե հնարավորություն լինի, կփորձենք հանդիպում կազմակերպել, դեռ չեմ հանդիպել Փաշինյանին. վարչապետի օգնական

Եթե հնարավորություն լինի, կփորձենք հանդիպում կազմակերպել, դեռ չեմ հանդիպել Փաշինյանին. վարչապետի օգնական

Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, ծնողներն իրենց ակցիան են իրականացնում, մենք էլ կփորձենք, եթե հնարավորություն լինի, կազմակերպել հանդիպում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիային ու Փաշինյանի հետ հանդիպման պահանջին:

Դիտարկմանը, թե ծնողները զգուշացրել էին, որ եթե Փաշինայնն իրենց չընդունի, ապա դիմելու են գործողությունների, Իսախանյանն արձագանքեց, թե դրա վերաբերյալ ծնողներն իրենց հետ են խոսել:

«Եթե հստակ պատասխան ունենանք, ձեզ կտանք»,- ասաց նա:

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իրեն պատասխան չի՞ տվել, թե՞ ինքը դեռ չի հանդիպել Փաշինյանին, Իսախանյանն արձագանքեց, թե դեռևս չի հանդիպել Փաշինյանի հետ. «Ես մի քիչ հետո կաշխատեմ իր հետ հանդիպել»:

Նա նշեց, թե պատասխանատվություն չի կրում լրագրողների առաջ ու նրանց ասելիք չունի:

«Ես ծնողների հետ եմ եղել հենց առաջին օրից»,-նշեց նա:

  • Կիսվել: