ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ անցնում են, իշխանություննե՞րն են մեղավոր.ՔՊ-ական պատգամավոր

Եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ անցնում են, իշխանություննե՞րն են մեղավոր.ՔՊ-ական պատգամավոր

Պատերազմը չի ավարտվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Քանի թուրքը մեր հարևանն է, պատերազմը չի ավարտվի, ընդհակառակը, մենք պետք է ամեն անգամ պատրաստվենք պատերազմի», - ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պատրաստ է Թուրքիայի հետ շփումների՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Չկա հավերժական թշնամի, չկա հավերժական բարեկամ։ Կարան բարեկամներն էլ փոխվեն, կարան թշնամիներն էլ փոխվեն»։

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհին երեկ մոլորված քաղաքացիների դեպքի մասին, ովքեր շեղվել էին ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո, նա ասաց, թե եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ են անցնում, այս իշխանությո՞ւնն է մեղավոր։

«Ասում եք՝ երկու հոգի տարել են, վաղը կասեն երեք հոգի տարան, չորս հոգի տարան, եթե մենք այլընտրանքային ճանապարհ ունենանք, էլ այդտեղից ոչ մեկին չեն տանելու, իրանք կանգնելու են իրենց սահմանի վրա, մենք էլ՝ մեր։ Ես ինչքան գիտեմ՝ մինչև նոյեմբերի վերջ այդ ճանապարհն աշխատելու է», - ասաց իշխանական պատգամավորը։

Դիտարկմանն էլ, թե վստա՞հ է, որ քաղաքացիները մոլորվել են, Մելքոնյանն արձագանքեց, թե պաշտոնական հաղորդագրության մասին է խոսում:

«Ես այնտեղ չեմ եղել, որ տեսնեմ՝ այդ մարդիկ գնացին, թե իրենց հրեցին, տարան: Պաշտոնական ասում են՝ մոլորված են: Եթե իրենք հետ են եկել, պետք է ասեն՝ մեզ գողացել են, առևանգել են: Թող ասեն: Հիմա կան, չէ՞, այդ մարդիկ, կենդանի են, թող ասեն, որ իրենց առևանգել են»,-ասաց իշխանության ներկայացուցիչը:

  • Կիսվել: