հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե չկանխենք օրգանական զանգվածի ներհոսքը դեպի Սևանա լիճ, կարող ենք լիճը կորցնել. Փոխնախարար

Եթե չկանխենք օրգանական զանգվածի ներհոսքը դեպի Սևանա լիճ, կարող ենք լիճը կորցնել. Փոխնախարար

Սևանա լճի մոնիտորինգի տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա մայիսի վերջի դրությամբ ֆոսֆորի սպառման աճ է տեղի ունեցել, ինչը նշանակում է, որ Սևանում ծաղկման առաջնային փուլերը սկսել են, այսօր ասուլիսում հայտարարեց Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը։

«Սևանի ծաղկման ծավալը այս պահին չենք կարող ասել, որովհետև դրա վրա շատ գործոններ են ազդում։ Բայց երբ համադրում ենք նախորդ տարիների տվյալների հետ, ծաղկումը արդեն հունիսի կեսերից սկսել էր ու տևել էր մի քանի շաբաթ», -հայտարարեց փոխնախարարը։

Նրա խոսքով, կան տարբեր տեսակի ցիանոբակտերիաներ, սակայն այն տեսակը, որը նմուշառվել ու արձանագրվել էր Սևանա լճում, թունավոր չէ։

«Սևանա լճում հայտնաբերված ցիանոբակտերիան տոքսիկության այն աստիճանը չունի, ինչը շատ ջրավազաններում կան։ Ի դեպ, կարևոր է նշել, որ նման կապտականաչ ջրիմուռների ծաղկումը տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր գետերում», -ընդգծեց փոխնախարարը։

Ըստ պաշտոնյայի, Սևանա լճի ծաղկման գլխավոր պատճառներից են կեղտաջրջեջի ներհոսքը լիճ և գլոբակ տաքացումը, որն արդեն արձանագրվել է Հայաստանում։

«Տարիների ընթացքում Սևանա լճի վրա բացասական ներգործություն է կատարվել կենցաղային», -նշեց փոխնախարարը։

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Սևանա լճի էկոհամակարգը հավասարակշռված վիճակում պահելու նպատակում մշակվել է մեծ փաստաթուղթ, որտեղ ուղենշվել են երեք խումբ անելիքներ։ Ըստ պաշտոնյայի, դրանք կսկսեն իրագործվել սեպտեմբերից։

«Դա շատ վտանագավոր է լճի էկոհամակրգի համար, որովհետև, երբ մենք արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, մենք փաստացի մտնում ենք էֆտրոֆիկացման փուլ, այսինքն՝ լճի ճահճացման փուլ է մտնում: Դա վտանգավոր է, որովհետև կա անվերադարձի նիշ, եթե մենք չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, փաստացի կարող ենք լիճը կորցնել»,- ասաց Ղափլանյանը:

  • Կիսվել: