չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Եթե ցանկանամ փաստաթուղթ կեղծել, առանց «ֆոտոշոփի» էլ կանեմ․ Վլադիմիր Վարդանյան

Եթե ցանկանամ փաստաթուղթ կեղծել, առանց «ֆոտոշոփի» էլ կանեմ․ Վլադիմիր Վարդանյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է էլեկտրոնային ֆայլերի էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգը։ Հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մի քանի խնդիրներ նկատեց։

Նա հարցի բացերի հետ կապված հայտարարեց, որ հավաստիացնում եմ՝ եթե ես ցանկանամ փաստաթուղթ կեղծել, առանց «ֆոտոշոփի» էլ կանեմ։

««Ֆոտոշոփ»-ի ժամանակ որոշակի գործողություններով դու կարողանում ես հասկանալ, կեղծած է, թե՝ ոչ։ Սա լրջագույն խնդիրներից մեկն է, որն իր հետ բերում է էլեկտրոնային համակարգը, որն էլ պետք է լուծել»,- այս հարցի վրա ներկաների ուշադրությունը հրավիրեց Վարդանյանը։

  • Կիսվել: