հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էսքան մարդկանց հայվանի տեղ ե՞ս դրել, անասուն. Կառավարության շենքի մոտ իրավիճակը թեժ էր

Էսքան մարդկանց հայվանի տեղ ե՞ս դրել, անասուն. Կառավարության շենքի մոտ իրավիճակը թեժ էր

Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Կոնդի, Եկմալյանի և Ֆիրդուսի բնակիչները: Հերթական անգամ նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանների խնդիրը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանի օգնականը խոստացել էր այս հարցով հանդիպում կազմակերպել, սակայն դա տեղի չունեցավ, իսկ այսօր ակցիայի մասնակիցներն ավելի բորբոքված էին:

Նրանց հանդիպեց Կառավարության նամակների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանը, սակայն ներկաները չցանկացան խոսել նրա հետ:

«Որևէ մեկդ իր հետ որևէ բան չխոսեք, հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց Կոնդի բնակիչներից մեկը։

«Կարող ա՞ լակոտ ենք, թող գնա»,-ասաց կանանցից մեկը և պահանջեց հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ:

Ղազարյանը հորդորեց ձայնը չբարձրացնել:

«Ձայնս կբարձրացնեմ, ոնց որ դու էիր քո ձայնը բարձրացրել, կարող ա՞ մենք քո դեմը լակոտ ենք»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Ղազարյանն արձագանքեց․ «Տեսախցիկների առաջ քեզ ազատություն մի տուր ու ժողովրդին մի խաբի»։

Բնակիչները վրդովվեցին, թե իրենք չենք խաբում, 20 տարի է` իրենց դիմումները տեղ չեն հասնում։

Ղազարյանը փորձեց հանգստացնել ակցիայի մասնակիցներին, սակայն իրավիճակը գնալով լարվեց ու բանը հասավ վիրավորանքներին:

«Էսքան մարդկանց հայվանի տեղ ես դրե՞լ»,-ասաց տարեց տղամարդկանցից մեկը:

«Անասուն, 15 տարի մեզ խաբել եք, մեր գործը չեք անում»,-ասաց կանանցից մեկը, ապա ներկաները Ղազարյանից պահանջեցին հեռանալ:

  • Կիսվել: