շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Էսի պարտություն չէր, մեզ պետք չի չգիտեմ ինչեր կարդալ, մեզի պետք է մեր հայրենիքը պահել»․ Սասուն Միքայելյան

«Էսի պարտություն չէր, մեզ պետք չի չգիտեմ ինչեր կարդալ, մեզի պետք է մեր հայրենիքը պահել»․ Սասուն Միքայելյան

Այսօր ԵԿՄ վարչության նախագահի, անդամների, ՊՆ ներկայացուցչի, Հանրային խորհրդի ուժային կառույցների հանձնաժողովի նախագահի, ՀԽ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահի, անդամների, մասնակցությամբ ԵԿՄ վարչությունում անցկացվել է համատեղ քննարկում:

Քննարկվում էր ՀՀ գրող, դրամատուրգ, «Գարեգին Նժդեհ» ջոկատի հիմնադիր ղեկավար Հովհաննես Ներզեթյանի ծրագիրը:

Քննարկմանը ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն իր խոսքում անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին։

«Հետագայում վերլուծեն էս պատերազմը, կասեն կամ էս ժողովրդի պսիխոլոգիան է պարտված, կամ սրանք չգիտեմ ինչ ազգ են, որ կարողացան աշխարհի 2 պետության դեմ կանգնեն, էսօրվա ժամանակակից զինտեխնիկայի դեմ կանգնած հայ զինվորը: Էսի պարտություն չէր, մեզ պետք չի չգիտեմ ինչեր կարդալ, մեզի պետք է մեր հայրենիքը պահել, պահպանենք, մեզի պետքա մեր հողին կառչած լինենք, էտա ամենամեծ գիտությունը աշխարհում»,- ասել է նա:

 

  • Կիսվել: