Էշն իր առաքելությունը դեռ ավարտին է հասցնելու, ում պետք է` կտանի սահմանից այն կողմ կթողնի, ու կգա․ իջևանցի
Այս ակցիայի մասին լսեցի ու միանգամից իջա, ֆորմատը մի քիչ ուրիշ է, դրա համար էշը չկա։ Այս մասին ասաց ընդդիմության կողմից Իջևանից սկսված քայլերթին միացած Սևադա Ղուկասյանը, ով ավելի վաղ էշ էր բերել Ազգային ժողովի բակ՝ հայտարարելով, որ եկել է Նիկոլ Փաշինյանին Իջևան վերադարձնելու։
«Քանի որ էշը շատ գործ ունի անելու, դեռ երկար ճանապարհ պիտի գնա, դրա համար այս ընթացքում չցանկացանք իրեն չարչարել, ինքը մեզ կմիանա ու իրա գործը կկատարի, իր առաաքելությունը ավարտին կհասցնի։ Ում, որ պետք է կտանի սահմանից այն կողմ կթողնի, ու կգա»,- ասաց նա։