շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են առնում, ե՞ս եմ շեղվել հեղափոխությունից․ Մարության

Էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են առնում, ե՞ս եմ շեղվել հեղափոխությունից․ Մարության

Մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը։

Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Հայկ Մարությանը․

«Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, միջազգային իր գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար՝ արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է։ Դա պրեստիժ չի, հակառակը՝ սա վատ տպավորություն է թողնում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ միայն տարակուսանք և քմծիծաղ»։

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել նաև, որ 2019 թվականին վաճառքի եմ հանել իմ Mercedes s class մեքենան, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե։ Ամբողջ ընթացքում էկոնոմ դասի Nissan եմ վարել, ընդ որում՝ առանց վարորդի։ Թիկնապահների մասին էլ խոսք չունեմ։ Ես երբեք պարգևավճար չեմ ստացել ու թույլ չեմ տվել բարձրացնել իմ աշխատավարձը։ Կարծում եմ՝ սա հերոսություն չէ։ Սա պետք է լիներ հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը»,- ասաց Մարությանը։

 

  • Կիսվել: