ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես կարծում եմ, որ Առաջին նախագահին ենթակա մամուլը նախ՝ իրեն պետք է պահի այդ ձևով, նոր հետո միայն՝ մյուսներին կոչ անի. Մարուքյան

Ես կարծում եմ, որ Առաջին նախագահին ենթակա մամուլը նախ՝ իրեն պետք է պահի այդ ձևով, նոր հետո միայն՝ մյուսներին կոչ անի. Մարուքյան

Երեկ հասարակությանն ու քաղաքական ուժերին ուղղված իր կոչի մեջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հետևյալ միտքն էր հայտնել, որ` «մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն, պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը, եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»։

168.am-ը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ արդո՞ք իրենք պատրաստվում են հետևել առաջին նախագահի կոչին՝ «պետական դավաճաններ» չհռչակվելու համար, և ընդունելի՞ են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներն իրենց համար:

  • Կիսվել: