շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես չգիտեի, որ այդ մարդը ինքնակոչ է եւ ներկայացել է որպես Ռոբերտ Աբաջյանի պապիկ․ Աղաջանյան

Ես չգիտեի, որ այդ մարդը ինքնակոչ է եւ ներկայացել է որպես Ռոբերտ Աբաջյանի պապիկ․ Աղաջանյան

Ես չգիտեի, որ այդ մարդը ինքնակոչ է եւ ներկայացել է որպես Ռոբերտ Աբաջյանի պապիկ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը:

«Մենք նրան հավատացինք, որ Աբաջյանի պապիկն է: Երբ իմ ձեռքում Ռոբերտ Աբաջյանի լուսանկարն էր, հեղափոխությունն արդեն տեղի էր ունեցել: Դա կամ մայիսի 1-ին էր, կամ մայիսի 8-ին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխության» օրերին Էդուարդ Աղաջանյանի կողքին հրապարակում հայտնվել էր ինչ-որ տղամարդ, որի ձեռքերում էր Ապրիլյան պատերազմում զոհված Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը: Այս մարդուն ներկայացրել էին որպես Աբաջյանի պապիկ: Ավելի ուշ պարզվել էր, որ նա ոչ մի կապ չունի Արցախի հերոսի հետ:

  • Կիսվել: