երեքշաբթի, հունիս 2
2 / 6 / 2020
Էս ցավը ձեր ընտանիքում պիտի լինի, որ լրջանա՞ք, անձամբ պիտի զգաք, որ հավատա՞ք․ Մինսկում կորոնավիրուսից 4-ամյա երեխա է մահացել

Էս ցավը ձեր ընտանիքում պիտի լինի, որ լրջանա՞ք, անձամբ պիտի զգաք, որ հավատա՞ք․ Մինսկում կորոնավիրուսից 4-ամյա երեխա է մահացել

Ֆեյսբուքյան օգտատեր Նարին Փայլակյանը պատմում է, որ օրերս Մինսկում կորոնավիրուսից 4-ամյա երեխա է մահացել։ 

«Ժամը վեցից տանջվում եմ։ Գրեմ չգրեմ, գրեմ չգրեմ... վերջը որոշեցի գրել։ Դուք էլ վատ զգացեք, լացեք,տանջվեք, գուցե զգաստանաք, հասկանաք ինչ ռիսկի եք գնում ձեր անտարբերությամբ։

Մտերիմ ընկերուհուս քույրը ընտանիքով Մինսկում է ապրում, որի 4 տարեկան երեխան այսօր մահացավ, ու ծնողներին դեռ չէին ասել։

Էդ պուճուրը վերջերս ծանր թոքաբորբ տարավ, շատ ծանր էր, հազիվ փրկեցին։ Կարծես վտանգը անցել էր։ Մի քանի օր առաջ տանը էլի վատացել է, ջերմություն և այլ։ Շտապ են կանչել, տարել են հիվանդանոց, թեստ են արել, պատասխանը դրական։ Դե արդեն դրանից հետո տնեցիքին էլ են թեստ արել, բոլորինը դրական (մամա, պապա, քույրը՝ 11 տարեկան )։ Իրենք ոչ մի սիմպտոմ չունեն, բացարձակ ոչ մի, անգամ թուլություն չկա։ Բոլորին մեկուսացրել են, պուճուրը որ արդեն հիվանդ էր, այսօր երեկոյան մահացավ: Հասկանու՞մ եք, չորս տարեկան երեխան մահացավ, իսկ ծնողները անգամ չեն կարող տեսնել, իրավունք չկա, վտանգավոր է։

Լավ ինչքան կարելի է էգոիստ լինել։ Ուրեմն անպայման էս ցավը ձեր ընտանիքում պիտի լինի, որ լրջանա՞ք, անձամբ պիտի զգաք որ հավատա՞ք։

Ասում եք սուտ ա, սարքած ա, արհեստական ստեղծած ա ... Լավ, ընդունենք որ սարքած վիրուս է, որ դիտմամբ է ստեղծվել, բայց փաստը այն է որ արդեն ստեղծվել է, որ արդեն խնդիրը կա։ Ուրեմն որ արհեստական ստեղծված է, բանի տեղ չդնե՞նք։

Խելք հավաքեք։ Դիմակ չեմ կարա դնեմ ու վե՞րջ։ Բա բժիշկները ո՞նց են 24 ժամ էդ հանդերձանքի մեջ, բա իրենց համար դժվար չի՞։ Մի քիչ դիմացեք, մի քիչ հարմարվեք, մի քիչ ձեզ նեղություն տվեք։

Փաստացի առողջ մարդը կարա վարակվի ու ինքը չզգա, բայց տարածի, տուն, գործի տեղ տանի հարազատ բարեկամին վարակի ...

Ի՞նչ է ձեր ուզածը, վերջը ամեն մեկիդ տանը մի մահ պիտի լինի, որ ուշքի գա՞ք ,որ լուրջ վերաբերվե՞ք։

Գոնե պատկերացնու՞մ եք էդ ծնողների վիճակը, ոնց են ապրելու մեղքի զգացումով որ իրենցից մեկի պատճառով էդ հրեշտակը մեռավ։ Զավակը մահացել է, իսկ ծնողը անգամ հրաժեշտ չի կարող տալ ...

Դե գնացեք պառկեք ու մտածեք, թե ձեր կամակորության պատճառով ու՞մ եք պատրաստ թաղել ...ավելի ճիշտ անգամ թաղելու շանս չեք ունենա ։

Ոչ մեկի նման ցավ չեմ ցանկանա, բայց էս անտարբերության ու կամակորության վերջը ցավոտ է լինելու։

Առողջ եղեք...»,- գրել է նա։

 

  • Կիսվել: