հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես այնքանով եմ սորոսական, այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը․ Ռուստամ Բադասյան

Ես այնքանով եմ սորոսական, այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը․ Ռուստամ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ընդդիմադիր գործիչներին, ովքեր Բադասյանին «սորոսական» էին անվանել։

«Ես այնքանով եմ սորոսական, այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը։ Կուզեի, որ Իշխան Սաղաթելյանն իրականությունը ճիշտ ընկալի, և եթե գործարարները չեն ցանկանում մասնակցել իրենց հավաքներին և որպես փաստ նշում են, որ ՊԵԿ-ի կողմից ինչ-որ գործընթացներ կան, ապա թող անկեծ գտնվեն ու իրական պատճառը նշեն, որ ուղղակի չեն ցանկանում»,- ասաց Բադասյանը։

Նա նաև հավելեց, որ իշխանափոխության հանրային պահանջ այսօր չկա։

  • Կիսվել: