երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Երթուղային միկրոավտոբուսը կողաշրջվել է. Կա հոսպիտալացված

Երթուղային միկրոավտոբուսը կողաշրջվել է. Կա հոսպիտալացված

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մեկ տուժածի շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բժօգնություն։

  • Կիսվել: