Երթևեկության փոփոխություն՝ Լուկաշին փողոցի երկու խաչմերուկում
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի երկու խաչմերուկում երթևեկության փոփոխություն է տեղի ունեցել։
Մասնավորապես, երթևեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երևան քաղաքի Մարտիրոսյան-Լուկաշինի փողոցների եւ Լուկաշինի փողոց -դեպի Հին Սիլիկյան խճուղի տանող փողոցի խաչմերուկներում 2020թ. մայիսի 20-ից երթևեկությունը կազմակերպվել է կից ներկայացված սխեմայի համաձայն:




