կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երթևեկության փոփոխություն՝ Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն՝ Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկում:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 

Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:

  • Կիսվել: