չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Էրոտիկ բնույթի, սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերի ու հաղորդումների վրա սահմանափակումներ կդրվեն. Հովհաննիսյան

Էրոտիկ բնույթի, սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերի ու հաղորդումների վրա սահմանափակումներ կդրվեն. Հովհաննիսյան

Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները ու սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24․00-ից 6․00-ը։ Այս մասին այսօր ԱԺ-ում համապատասխան օրենքին հղում կատարելով՝ ասաց «Քաղաքացիական խմբակցության» քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ առաջարկեց նման բովանդակությամբ հաղորդումները հեռարձակել ոչ թե կոնկրետ ժամերի, այլ գնալ դրանք կոդավորելու ճանապարհով։

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց․ «Ես չգիտեմ, թե դա տեխնիկապես որքանով է հնարավոր, բայց կաբելային հեռարձակման ցանցում կան որոշակի հեռուստաալիքներ, որտեղ Ձեր նշած տեխնիկան է կիրառվում։

Հիմա խոսքը գնում է տեսալսողական հաղորդումների, սերիալների մասին, որոնց չափորոշիչները պետք է ՀՌՀ-ն էլ սահմանի ու ըստ այդ չափորոշիչների աշխատի արտադրող ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք եթերը մաքրել այդ արատավոր երևույթներից։

Հանձնաժողովի նիստում առաջարկներ են հնչել, որ այդ հաղորդումների վրա լինի տարբերանշան, որ ծնողը ևս կարողանա վերահսկել։ Մեծ հաշվով , եթե ծնողական վերահսկողություն չլինի, ինչ օրենք էլ գրենք, մեկ է անչափահասներին չենք կարող հետ պահել»։

  • Կիսվել: