ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկու հազար անհատներ արդիական ծրագրերով կրթվելու հնարավորություն կստանան. փոխնախարար

Երկու հազար անհատներ արդիական ծրագրերով կրթվելու հնարավորություն կստանան. փոխնախարար

Այսօր տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանն ասաց, որ նախարարությունը կրթական նոր ծրագրի շրջանակում 2000 քաղաքացու կտա ծրագրավորման գիտելիքներ

Նա, մաասնավորապես, նշեց. «Ունենք կրթական խոշոր ծրագիր: Դրա նպատակն է կրթել քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն իրենց հմտությունները զարգացնել հենց ծրագրավորման ասպարեզում: Սակայն կորոնավիրուսի պատճառով վերաձևակերպեցինք հարցը, որ ժամանակ չկորցնենք: Եվ որոշեցինք, որ այն լինի հեռավար տարբերակով: Երկու հազար անհատներ բավականին արդիական կրթական ծրագրերի միջոցով կրթվելու և իրենց հմտությունները զարգացնելու մեծ հնարավորություն կստանան»:

Ըստ փոխնախարարի՝ հետագայում քայլեր են ձեռնարկվելու, որ այդ մարդիկ կարողանան նաև իրենց աշխատանքի հարցը ճիշտ ձևով լուծել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում կտրվի առաջնահերթություն, Ծատուրյանն ասաց, որ կրթական ծրագրին մասնակցելու ընտրության հարցում առաջնահերթություն կտրվի կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների՝ տուրիստական ոլորտի, հյուրանոցային տնտեսությունների աշխատակիցներին, որոնք կցանկանան իրենց հմտությունները մեծացնել թվային տեխնոլոգիաների ոլորտում:

  • Կիսվել: