շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկրորդ դեղաչափով պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը. Անահիտ Ավանեսյան

Երկրորդ դեղաչափով պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը. Անահիտ Ավանեսյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները:

«Պատվաստումային գործընթացի արդյունքում արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափը ստացած 805550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը, և առաջին դեղաչափը ստացած 987084 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը»,- ասաց Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ վերջին շրջանում ակտիվացել է խթանիչ դեղաչափով պատվաստումների ընթացքը:

«Դրանք իրականացվում են ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը կրկին հորդորեց քաղաքացիներին պատվաստվել և այսկերպ պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:

  • Կիսվել: