երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները. դասախոսություններ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում

Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները. դասախոսություններ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատները մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացրել են դասախոսություններ, մասնավորապես՝ Եղվարդի թիվ 2 հիմնական, Մեղրաձոր գյուղի միջնակարգ, Չարենցավանի թիվ 1 ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպում» թեմաներով, որոնց մասնակցել են դպրոցների ուսուցչական անձնակազմը և աշակերտները:


Դասախոսություններն անցկացվել են հետաքրքիր ու բովանդակալից. իրականացվել են քննարկումներ, հարցադրումներին տրվել են սպառիչ պատասխաններ, որոնց արդյունքում աշակերտների մոտ առավել մեծ հետաքրքրություն է առաջացել ուսումնասիրելու երկրաշարժին վերաբերող նյութերը:

 
 
 
 
 

  • Կիսվել: