շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երկրաշարժ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում․ Զգացվել է Շնող գյուղում և Ալավերդիում

Երկրաշարժ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում․ Զգացվել է Շնող գյուղում և Ալավերդիում

Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.83և արևելյան երկայնության 45.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝  2-3 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: