ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Ղրղզստանում մեկնարկեց ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով նիստը. ուղիղ

Ղրղզստանում մեկնարկեց ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով նիստը. ուղիղ

Ղրղզստանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
Օրակարգում ավելի քան 15 հարց է ընդգրկված։
 
Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ:
 
Նշենք, որ նեղ կազմով նիստն անցկացվել էր երեկ` օգոստոսի 6-ին։
 
Հիշեցնենք` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Իսիկ Կուլ լճի ափին։ ԵԱՏՄ-ի գործունեության մեկնարկից ի վեր սա 47-րդն է և երկրորդը ընթացիկ տարում։ Նախորդ նիստը տեղի է ունեցել մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում:

  • Կիսվել: