երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Երկիր Մեդիան» հանրապետական եթերից զրկվեց, փոխարենը կհեռարձակվի FastSports-ը

«Երկիր Մեդիան» հանրապետական եթերից զրկվեց, փոխարենը կհեռարձակվի FastSports-ը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։

«Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:

Վարկանիշային քվեարկության արդյունքում՝ մասնակցության համար հայտ ներկայացրած «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը ստացել է 51, իսկ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 73 միավոր:

Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը»,-ասված է ՀՌՀ հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքն այլևս հանրապետական սփռում չի ունենա, փոխարենը եթեր կհեռարձակվի FastSports մարզական հեռուստաալիքը։

  • Կիսվել: