հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երկարաձգվել է բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման պարզեցված ընթացակարգի ժամկետը

Երկարաձգվել է բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման պարզեցված ընթացակարգի ժամկետը

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վարակման ռիսկի կանխարգելման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով նախատեսվում է երկարացնել պարզեցված ընթացակարգով բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացումը:

Պարզեցված ընթացակարգով վերափորձաքննությունները կիրականացվեն ևս 4 ամիս: Բացի այդ, առաջակվում է պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում որպես բացառություն լրացնել այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ:

 

 

  • Կիսվել: