Երիտասարդներն էլ իմունիտետ չունեն կորոնավիրուսի նկատմամբ․ ԱՀԿ
Երիտասարդներն իմունիտետ չունեն նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ և պետք է սահմանափակեն իրենց շփումների շրջանակը: Այս մասին օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
Ըստ նրա՝ չնայած տարեցները մյուսներից ավելի խոցելի են, բայց երիտասարդներն էլ իմունիտետ չունեն այդ վիրուսի նկատմամբ:
«Ես ուղերձ ունեմ երիտասարդների համար: Դուք անպարտելի չեք: Այս վիրուսի պատճառով դուք կարող եք մեկ շաբաթով հիվանդանոցում պառկել կամ մահանալ: Եթե նույնիսկ չհիվանդանաք, ձեր ընտրությունը, թե որտեղ եք գնում կարող է մեկ ուրիշի համար կյանքի և մահվան հարց դառնալ»,-նշել է ԱՀԿ տնօրենը:
Ինչպես փոխանցում է BBC-ն գիտնականները պարզել են, որ այս վիրուսով կարող է վարակվել ցանկացած տարիքի մարդ, բայց այն ավելի վտանգավոր է մեծահասակ մարդկանց համար և նրանց համար, որոնք հիվանդություններ ունեն:



