ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երիտասարդի վնասվածքները դանակահարության հետևանք էին

Երիտասարդի վնասվածքները դանակահարության հետևանք էին

Փետրվարի 28-ի ուշ երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Մաստարա գյուղի 24-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է խոտի դեզի վրայից ցատկելու և ապակու վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածներ էր հասցրել 39-ամյա համագյուղացին:

Քրեական հետռախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 3-ին 39-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածներ հասցրել 24-ամյա երիտասարդին:

Մաստարայի 39-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին:

  • Կիսվել: